Արհեստագործության խթանումը Գյումրիի կայուն զարգացման համար
ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ը սահմանում է Կայուն զարգացման 17 նպատակներ (ԿԶՆ), որոնք ուղղորդելու են երկրներին, տարածաշրջաններին և քաղաքներին աշխատելու խաղաղ, սոցիալական և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությամբ ապագա ստեղծելու ուղղությամբ: Նպատակ 11-ի տեսլականն է քաղաքները դարձնել անվտանգ, ճկուն և կայուն: Արվեստն ու մշակույթը կարևոր դեր ունեն հենց այսպիսի քաղաքներ ստեղծելու գործում: Գյումրիի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ ստեղծագործականությունը ռեսուրսներ են, որոնք պետք է զգուշորեն պահպանվեն: Դրանք կարող են ծառայել որպես շարժիչ ուժ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

2019 թվականին սկսեցինք Դիստրիկտ Դաունթաունում Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերության, Դիստրիկտ Բետա ստարտափների համար նախատեսված գրասենյակային հատվածի, ընդհանուր աշխատանքային հատվածի շինարարական աշխատանքները, եւ շուտով նաեւ կսկսենք սրճարանային տարածքի զարգացումը: Նոր աշխատանքային տարածքները Գյումրի քաղաքի կենտրոնում պետք է ստեղծեին հարմարավետ եւ գունեղ միջավայր՝ գրավելով երիտասարդ մասնագետներին եւ ուսանողներին՝ վերապատրաստվելու եւ Գյումրիում գործունեություն ծավալելու: Այժմ Դիջիթըլ Փոմըգրանեթը Գյումրիում ապահովում է մոտ 100 աշխատատեղ եւ զբաղեցնում է 700 քառակուսի մետր տարածք՝ նպատակ ունենալով էլ ավելի մեծացնել գրասենյակները եւ ստեղծել ժամանցային, գրավիչ միջավայր՝ խթանելով որակավորված մասնագետների հոսքը եւ յուրօրինակ աշխատանքային եւ ոչ աշխատանքային ապրելակերպի հնարավորությունը:
Մեր առջեւ խնդիր էր դրված կառուցել եւ ընդլայնել գրասենյակային հատվածները, որոնք ունենալու էին լոֆթ եւ արդյունաբերական ոճի դիզայն՝ օգտվելով բացառապես տեղի արտադրանքից, մասնավորապես կահույք արտադրող արհեստավորների եւ տեղի շինարարների ծառայություններից: Որոշ քաղաքների տնտեսություններն էապես հիմնված են ոչ նյութական ժառանգության վրա, որում կարեւոր նշանակություն ունեն արհեստները: Մշակութային ապրանքների և ծառայությունների առևտրի ուժեղացումը ապահովում է զբաղվածության հնարավորություններ, արժանապատիվ աշխատանք և խթանում է տեղական արտադրությունը:
Օգտագործելով տեղի արհեստավորների ստեղծագործականությունը՝ մենք ստացանք լոֆթ եւ արդյունաբերական ոճի գրասենյակներ եւ քովորքինգային հատված՝ յուրօրինակ փայտե եւ մետաղե լամպերով, փայտե սեղաններով, երկաթե աթոռներով, արվեստի գործերով:
Սա նոր մոտեցում էր եւ փորձ՝ ներգրավելու տեղի շինարարներին, արհեստավորներին, արվեստագետներին եւ այս փորձը կիրառելի է լինելու հետագայում Դիստրիկտում եւս՝ հնարավորություն տալով վերջիններիս ընդլյանել իրենց հմտությունները, մնալ եւ ստեղծագործել Գյումրիում:
Հրաչ Գալոյանը, Միշա Գեւորգյանը, Աշոտ Գեւորգյանը, Արամ Բաղդասարյանը, Նիկոլայ Գրիգորյանը, Մեսրոպ Կարապետյանը, Արմեն Գեւորգյանը, Տիգրան Շահբազյանը, Գուրգեն Շահբազյանը հմուտ արհեստավորներ են, ովքեր պատասխանատու են եղել տարածքի կահավորման եւ յուրաքանչյուր դետալի ստեղծման համար: Մոտ 40-ից ավելի շինարարներ եւ արհեստավորներ տարածքների կառուցման եւ հարդարման աշխատանքներին մասնակից են եղել՝ ապահովելով շինության ամրությունը, արտաքին հարդարանքը, վերանորոգումը եւ հետագա արդիականացումն ու պահպանումը:
Վարպետ Մամիկոն Ղանդիլյանը եւս իր աննկարագրելի ներդրումն է ունեցել Դիստրիկտ Դաունթաունում Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերության տարածքի զարգացման, կահույքի ստեղծման եւ յուրօրինակ շինարարական աշխատանքներ իրականացնելու գործում մի շարք գյումրեցի շինարարների հետ:
Որպես եզրափակում՝ պետք է նշենք, որ Գյումրի քաղաքի արհեստավորները ունեն մեծ հեռանկարներ, իսկ մենք մեր հերթին պետք է աջակցենք միջին և փոքր արհեստագործ ձեռներեցներին իրենց արտադրանքը իրացնելու եւ առաջխաղացնելու: Հզորացնելով տեղական համայնքները՝ մենք կստեղծենք ավելի բարեկեցիկ տնտեսություն բոլորիս համար։
Empowering craftsmen for a more sustainable future in Gyumri
The United Nations 2030 Agenda for Sustainable Development was adopted in September 2015. The Agenda identifies 17 Sustainable Development Goals (SDGs) to guide countries, regions, cities, and towns to work towards creating a peaceful, socially inclusive, and environmentally responsible future. The vision for Goal 11 is to make cities inclusive, safe, resilient, and sustainable and features a number of specific targets to guide communities, governments, and development practitioners in achieving this goal. Arts and culture have an important role to play in creating inclusive and resilient cities.
Cultural heritage of Gyumri — both tangible and intangible — and creativity are resources that need to be carefully protected. They can serve as drivers for achieving the Sustainable Development Goals.
In 2019, we started the construction work of the Digital Pomegranate and Distrikt Beta startups’ offices and a co-working space in the Downtown area, and we will soon begin developing the café area. The new workspaces in the center of Gyumri are meant to create a comfortable and vibrant environment, attracting young professionals and students to have training and work in Gyumri. Digital Pomegranate now provides about 100 jobs and covers an area of 700 square meters in Gyumri, with the aim of further enlarging the offices and creating an entertaining, attractive environment, encouraging the flow of qualified professionals and the experience of a unique integrated lifestyle.
Our task was to build and expand the office space, which would have a loft and industrial style design, using exclusively local products, in particular the services of local craftsmen and builders. The economies of some cities are essentially based on intangible heritage, in which crafts play an important role.
Strengthening the trade in cultural goods and services provides employment opportunities, decent work, and stimulates local production. Utilizing the creativity of local artisans, we got loft and industrial-style offices and a co-working space with unique wooden and metal lamps, wooden tables, iron chairs, and works of art.
This was a new approach and experience to involve local builders, craftsmen, artists and this experience will be applied in the future in the Distrikt as well, giving them the opportunity to expand their skills, stay and create in Gyumri.
Hrach Galoyan, Misha Gevorgyan, Ashot Gevorgyan, Aram Baghdasaryan, Nikolay Grigoryan, Mesrop Karapetyan, Armen Gevorgyan, Tigran Shahbazyan, Gurgen Shahbazyan are skilled craftsmen who were responsible for furnishing the area and creating every detail. More than 40 builders and craftsmen were involved in the construction and decoration of the premises, ensuring the building’s strength, exterior decoration, renovation and further modernization and maintenance.
Master Mamikon Ghandilyan also made an indescribable contribution to the development of Digital Pomegranate’s office space, furniture creation and unique construction work in the Downtown Distrikt with a number of Gyumri builders.
In conclusion, we should mention that the craftsmen of Gyumri have great prospects, and we, in turn, should support the local craftsmen to sell and promote their products. By empowering local communities, we will create a more prosperous economy for all of us.