Ինչպես պլաստիկ խողովակները վերօգտագործելով ստանալ տաղավարի շրջանակ եւ ջահեր
Մենք վերամշակում ենք թափոնները եւ, վերջերս, վերօգտագործելով մեքենայի ապակիների թաղանթապատումից մնացած պլաստիկ խողովակները՝ ստացանք գեղեցիկ տաղավար Դիջիթեք Էքսպո Հայաստան 2021-ի համար: Այս երեւույթը այնքան էլ նոր չէ, սակայն մենք ուզում ենք կիսել մեր փորձը եւ ներկայացնել, թե ինչպես դա արեցինք:
Վերօգտագործելով պլաստիկ խողովակները՝ մենք ոչ միայն խնայեցինք ժամանակ եւ ֆինանսական ռեսուրսներ, այլ նաեւ ստեղծեցինք կրեատիվ տաղավար, իսկ հետո՝ գեղեցիկ ջահեր Դիստրիկտ Դաունթաունի համար:
Նկարում կարող եք տեսնել, թե ինչ տեսք ունի պլաստիկ խողովակը: Սպիտակ հատվածը այն խողովակն է, որը պատված է մեքենայի ապակիների համար նախատեսված թաղանթով: Մարդիկ օգտագործում են թաղանթը, իսկ պլաստիկ խողովակը դեն են նետում:

Պլաստիկ խողովակները հնարավոր է վերօգտագործել տարբեր եղանակներով: Մենք այն վերածեցինք տաղավարի շրջանակի: Տեղադրման ընթացքը պարզ էր եւ չէր պահանջում ժամանակային եւ ֆինանսական ռեսուրսներ: Տաղավարը շատ թեթեւ էր, իսկ տեղափոխություն կազմակերպելը` դյուրին:

Դիջիթեք Էքսպո Հայաստան 2021-ի ավարտին՝ տաղավարի ապամոնտաժումից հետո, որոշեցինք կրկին վերօգտագործել պլաստիկ շրջանակը՝ վերածելով ջահերի: Այցելե՛ք Դիստրիկտ Դաունթաուն ծանոթանալու մեր գործունեությանը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանմանը:
Կիսվե՛ք մեզ հետ ձեր՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների փորձով:



Ահա մեր վարպետը՝ Գեւորգ Սարիբեկյանը

Great Example of Upcycling Plastic
We have upcycled the car’s window film and turned it into a booth frame for DigiTec Expo Armenia 2021. This is not something new but we just wanted to show you how we did it and share this idea with you.
The best thing about this idea is that by upcycling we have not only saved our time and money but also made a creative booth for the event and a nice light fixture for Distrikt Downtown.
Here is how the plastic material looks. The white part is the plastic pipe and it is covered with the car’s window film. People use the window film and throw the plastic pipe away.

It is possible to upcycle it in different ways. So we used the material to create our booth frame. The process of installation was easy to follow and wasn’t time and money consuming. Furthermore, it was very lightweight and easy to transport.

After the DigiTec Expo Armenia 2021, when the booth was uninstalled, we decided to upcycle it again and turn it into a light fixture. Come and visit Distrikt Downtown in Gyumri and find out more about how we are committed to environmentalism.
We are making a difference for the environment. Tell us how you contribute to reach this goal.



Meet our master Gevorg Saribekyan here
